Իրար շաղկապել տեսությունը և պրակտիկան․․․11.11.2021
Հանրության մեջ թատրոնի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվացնելու նոր և ուսանելի ձևաչափ են մտածել Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնը և Լոմոնոսովի անվան համալսարանը՝ ի դեմս «Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց» ֆակուլտետի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ըստ համատեղ նախագծի համալսարանի ուսանողները, որոնք բուհն ավարտելով պետք է ստանան պրոդյուսերի մասնագիտություն, մշտապես հնարավորություն կունենան հաճախել թատրոն և մասնակցել նոր ներկայացումների ստեղծման և դրանց նկատմամբ հետաքրքրության խթանման գործընթացներին։
«Այս ձևաչափը հանդիսանում է կրթական գործընթացի առավել քան ժամանակակից եղանակ։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս կրթության առաջին իսկ ամիսներից իրար շաղկապել տեսությունը և պրակտիկան, խորասուզվել իսկական ստեղծագործական և վարչական գործընթացին, դառնալ պահանջարկված մասնագետ մշակույթի և արվեստի բնագավառում»,֊ նշել են թատրոնում։
Օրինակի համար տեղեկացնենք, որ այսօր, նոյեմբերի 11֊ին թատրոնում ուսանողները և հեղինակները պետք է քննարկեն մի նախագիծ, որը նվիրված է Ֆյոդոր Դոստոևսկու 200֊ամյակին և նպատակ է հետապնդում միավորել երիտասարդ ստեղծագործական ուժերին։