Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԱՄՆ-ի Կոնգրես. «Անընդունելի է քրիստոնեության նկատմամբ այդպիսի ոչ հարգալից վերաբերմունքը հետագայում»

12.13.2013


Ամերիկայի-ի հունական սփյուռքի կազմակերպությունը խնդրագիր է փոխանցել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ պահանջելով միջամտել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի պլաններին՝ փոխանցում է տեղական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Ամերիկյան հույների առաջնորդների խորհրդի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Կոնգրեսի անդամների հետ և նրանց է փոխանցել ուղերձի տեքստ, որի տակ եղել է աշխարհի ամենատարբեր հատվածներից հավաքված ավելի քան 25 հազար ստորագրություն:

Այդ փաստաթղթում վճռական բողոք է արտահայտվում վերջերս թուրքական պաշտոնատար անձանց կողմից Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը մզկիթ դարձնելու վերաբերյալ հայտարարությունների դեմ: Կոնգրեսի անդամների հետ հանդիպմանը մասնակցած խորհրդի անդամների ասելով՝ ամերիկյան օրենսդիրները «իրենց դժգոհությունն են հայտնել թուրք պաշտոնյաների Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ հայտարարությունների, ինչպես նաև ուղղափառության և հելլենիզմի նկատմամբ Թուրքիայի ընդհանուր գործողությունների կապակցությամբ»:

Նման մի ուղերձ էլ, համապատասխան ստորագրություններով, ամերիկյան հույների խորհրդի անդամմները փոխանցել են UNESCO-ին:

Սուրբ Սոֆիայի տաճարը կամ հունարեն՝ Այա-Սոֆիան, նախկին ուղղափառ առաջնորդանիստ տաճարը, հետագայում մզկիթը, այսօր վերածված է թանգարանի: Այն բյուզանդական ճարտարապետության համաշխարհային հռչակ վայելող կառույց է, Արևելյան հռոմեական կայսրության խոհրդանիշերից մեկը: Բյուզանդական ժամանակաշրջանում տաճարը գտնվելիս է եղել Կոնստանդնուպոլսի կենտրոնում, կայսերական պալատի հարևանությամբ: Այժմ այն գտնվում է Ստմբուլի կենտրոնում, Սուլթանահմեդ շրջանում:

1453թ.-ին, քաղաքը գրավելուց հետո, թուրքերը տաճարը դարձրին մզկիթ, իսկ 1935թ.-ին թուրքական պետության աշխարհիկ բովանդակությունը ցույց տալու միտումով Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ այն դարձվեց թանգարան: 1985թ.-ին տաճարը և Ստամբուլի կենտրոնում տեղադրված էլի մի շարք կառույցներ UNESCO-ն ընդգրկեց համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցուցակում: Ավելի քան 1000 տարի Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցական կառույցը, մինչև, որ Հռոմում կառուցվեց Սուրբ Պետրոսի տաճարը:

2007թ.-ին «Սուրբ Սոֆիայի ազատագրման խորհրդի» անդամ մի շարք ամերիկացի ազդեցիկ բիզնեսմեններ և քաղաքական գործիչներ գլխավորեցին տաճարին քրիստոնեական սրբավայրի կարգավիճակը վերադարձնելու շարժումը: ԱՄՆ-ի Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեի հանրային լսումների ժամանակ հայտարարվեց, որ «անընդունելի է մարդկանց զրկել աղոթք կարդալ իրենց եկեղեցում, անընդունելի է այդ սուրբ վայրի ամենօրյա անպատվումը, որը օգտագործվում է որպես տոնավաճառներ և համերգներ անցկացնելու վայր, անընդունելի է քրիստոնեության նկատմամբ այդպիսի ոչ հարգալից վերաբերմունքը հետագայում»:
    Դիտվել է 1165 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ