Սերեբրեննիկովի գործով նախագահ Պուտինը չի կարող օժանդակություն ցուցաբերել05.10.2018
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատում լրագրողների համար ցուցադրվել Մոսկվայում արդեն երկար ժամանակ տնային կալանքի մեջ գտնվող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Լետո» («Ամառ») գեղարվեստական կինոնկարը՝ նվիրված 70-ականների ռուսական էստրադայի յուրահատուկ աստղ Վիկտոր Ցոյի կյանքի երիտասարդության մի քանի դրվագների: Ինչպես տեղեկացնում է «interfax»-ը, ֆիլմի եզրափակիչ տիտրերի ընթացքում դահլիճում երկար ժամանակ ծափեր են հնչել՝ ուղղված հեղինակներին:
«Լետո» («Ամառ») գեղարվեստական կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է փառատոնի ծրագրի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընդգրկված է որպես մրցույթի հիմնական մասնակից:
Փառատոնի մասնակիցները և հյուրերը իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ռեժիսորին, իսկ կինոստուգատեսի տնօրենը կարմիր գորգով անցել է «Kirill Serebrennikov» գրությամբ ցուցանակ վեր պարզած, որոշ արտիստներ էլ ցուցադրել են «Free Serebrennikov» («Ազատություն Սերեբրեննիկովին») կոչով պաստառներ կամ էլ «freekirill» («ազատությունկիրիլին») մակագրությամբ վերնաշապիկներ:
Հայտնի ռեժիսորին ազատ արձակելու խնդրանքով Ռուսաստանի նախագահին է դիմել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որին ի պատասխան նախագահ Պուտինը հայտարարել է, որ ուրախ կլիներ օգնել այդ հարցով, սակայն իր երկրի դատարանները անկախ են և այդ հարցում ինքը օժանդակություն չի կարող ցուցաբերել:
Հիշեցնենք, որ թե Ռուսաստանում և թե արտասահմանում պահանջարկված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը 2017թ.-ի օգոստոսի 23-ից գտնվում է տնային կալանքում: Դատարանն այդ պատիժը սահմանել է նրա գլախավորած մշակութային հաստատության կազմում գործող «7-րդ ստուդիայի» գործով: Սերեբրեննիկովն ու նրա թատրոնի էլի մի քանի աշխատակիցներ մեղադրվում են պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների յուրացման մեջ:
Լուսանկարն՝ ըստ vedomosti.ru-ի
Այս թեմայով այլ հղումներ-1