Մահացել է ռուսաստանցի երգիծաբան Միխայիլ Զադորնովը11.10.2017
Այսօր՝ Նոյեմբերի 10-ին, կյանքի 70-րդ տարում մահացել է ռուսաստանցի գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Այդ մասին տեղեկացնում է «iz.ru»-ն և մի շարք այլ ռուսական լրատվամիջոցներ:
Իր գործերը հանդիսատեսին տարբեր ձևաչափերով (այդ թվում նաև բեմից) մատուցող Զադորնովը երկար ժամանակ տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ, որը սրացավ 2016թ.-ի ամռանը՝ պատճառ դառնալով, որ նա դադարեցնի իր համերգային գործունեությունը:
Զադորնովն իր ելույթներում, հատկապես, սուր անդրադարձեր էր կատարում արևմտուտքի մշակույթին և ապրելակերպի խոցելի կողմերին:
Միաժամանակ նա հանրությանը մատուցում էր զուտ զգացմունքային կամ սեփական «գիտական»- պոպուլիստական հիմնավորումները, որոնցով փորձում էր վերախմրագրել ռուսական քաղաքակրթության ծագումնաբանությունը՝ այն կապելով մարդկության նախապատմական վաղնջական ժամանակաշրջանի և հնագույն քաղաքակրթական համակարգերի հետ, որոնք իրենց մտացածինությամբ հաճախ դժգոհություններ էին առաջացնում անգամ ռուսական լուրջ գիտական հանրության միջավայրերում: