Ֆիլմը չի նկարահանվի քանի որ սցենարը գաղտնազերծվել է01.23.2014
Կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն անորոշ ժամանակով հետաձգել է իր հաջորդ նախագծի՝ «Զզվելի ութնյակ» վեսթեռնի նկարահանումները, փոխանցում է «Deadline» կայքի տեղեկատվությունը «РИА Новости»-ն:
Պարզվում է պատճառը ֆիլմի սցենարը համացանցում հայտնվելն է:
Տարանտինոն իր նոր ֆիլմի սցենարը ցույց էր տվել 6 մարդու, որոնցից մեկն էլ, ըստ ռեժիսորի ենթադրության, այն գցել էր համացանց: Այդ մասին նա գլխի է ընկել այն բանից հետո, երբ տարբեր դերասանների գործակալներ սկսել են զանգահարել նրան և առաջարկել իրենց հաճախորդներին ընդգրկել այդ ֆիլմի նկարահանումներում:
Նա որոշել է հրաժարվել այդ նախագծից և իր հաջորդ աշխատանքի համար կընտրի բոլորովին այլ ստեղծագործություն:
«Ես շատ հիասթափված եմ: Արդեն ավարտել էի սցենարի առաջին սևագիրը և չէի պատրաստվում սկսել նկարահանումները մինչև հաջորդ ձմեռ, մեկ տարի»:
Տարանտինոն որոշել է սցենարը պարզապես հրատարակել և զբաղվել իր ձեռքի տակ եղած տասնյակի հասնող սցենարներից մեկ ուրիշով: