Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք֊ն֊ռոլի Փառքի դահլիճի նորաբնակները հայտնի են

11.01.2021


Անցած Փաբաթավերջին, հոկտեմբերի 30-ին, ամերիկյան փոփի կատարողներ Թինա Թրները, Jay-Z ֊ն (իսկական անունը Շոն Քարթեր), Քերոլ Քինգը, Թոդդ Ռանդգրենը ինչպես նաև The Go-Go՝s և Foo Fighters ռոք համույթների անունները ընդգրկվել են ԱՄՆ֊ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ռոք֊ն֊ռոլի Փառքի դահլիճի ցանկում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այդ առթիվ կայացել է հանդիսավոր արարողություն և համերգ։

Ասենք որ Jay-Z֊ը պատմություն է մտել որպես Փառքի դահլիճում առաջինը ընդգրկված սոլո ռեփ֊կատարող։

Թինա Թրների համար սա․ արդեն, Փառքի դահլիճում երկրորդ մուտքն է։ Առաջին անգամ երգչուհին այդ պատվին արժանացել է 1991թ․֊ին իր ամուսնու՝ Այք Թրների (1931-2007) հետ, որպես դուետի մասնակից։

Այդ պատվին երկրորդ անգամ է արժանացել նաև Foo Fighters համույթի առաջատար Դեյվ Գրոլը։ Նա նման հաջողության է հասել 2014 թ․֊ին՝ Nirvana համույթի կազմում՝ որպես թմբկահար։ Քերոլ Քինգը նույնպես նախկինում ընդգրկվել է Փառքի դահլիճի ցուցակում, բայց ոչ որպես կատարող, այլ որպես երգի հեղինակ։

Սա ռոք֊ն֊ռոլ կատարող արվեստագետներին մեծարելու 36֊րդն արարողությունը էր։ Այն ամենամյա է։ Միջոցառմանը մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Թեյլոր Սվիվթը, Քրիսթինա Ագիլերան և այլք։

Փառքի դահլիճում ընդգրկվելու հավակնություն երաժիշտները կարող են ունենալ միայն իրենց առաջին ձայնապնակը թողարկելուց 25 տարի անց։ Այստեղ գրանցված են այնպիսի համույթների ու անհատ կատարողների անուններ, ինչպիսիք են The Beatles֊ը, Բոբ Դիլանը, Էլվիս Փրեսլին, The Rolling Stones֊ը, Ռեյ Չարլզը և այլք։

Փառքի դահլիճում ընդգրկվում են ըստ ունկնդիրների քվեարկության, որը կատարվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ Բացի այդ դրան մասնակցում են երաժշտության ոլորտի 1000 փորձագետներ, քննադատներ, շոու բիզնեսի պրոֆեսիոնալներ, մշակութաբաններ և այլ պրոֆեսիոնալներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 481 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ