Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի թաղիր հողում, որքան էլ անտանելի լինեն կյանքի պայմանները

05.14.2020


Մոտ ժամանակներս ամերիկյան հեղինակային կինոյի դասական Ռիչարդ Լինքլեյթերը հանդիսատեսին կներկայացնի «Ու՞ր էիր կորել, Բեռնադետ» դրամտիկական կատակերգությունը՝ Քեյթ Բլանշեթի գլխավոր դերակատարմամբ: Անմիջապես նշենք, որ Բլանշեթն այս դերակատարման համար հավակնում է «Ոսկե գլոբուսի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Լինքլեյթերին միշտ էլ գրավել են այն մարդկանց մասին պատմությունները, որոնք այնքան էլ հարմարավետ չեն զգում «մեծերի աշխարհում»: Նրանք ապստամբում են, հաճախ կոտրում թե իրենց սեփական և թե ուրիշների կյանքը, իսկ երբեմն էլ ստեղծում իրենց հիանալի անձնական տարածությունը: Այդ հերոսները իրենց զգացումներին ավելի են վստահում, քան մտքին, հաճախ որոշումներ են կայացնում բնազդների թելադրմամբ...

Քնարական պատմություններ սխալների մասին, սեփական անձի փնտրումներ, հաշտեցում ինքն իր և հարազատների հետ: Այդ ամենը Լինքլեյթերի մոտ եղել է և նյութականացել «Լուսաբացից առաջ», «Կյանքի արթնացում», «Ամենքինը՝ իրեն» եռապատման, ինչպես նաև ռեժիսորից 10 տարվա լարված ստեղծագործական աշխատանք պահանջած «Պատանեկություն» կինոնկարի մեջ:

Մարի Սեմփլի նույնանուն վեպի հիման վրա նկարահանված այս նոր աշխատանքը Լինքլեյթերի ստեղծագործությունների ցանկում կառանձնանա այն հանգամանքով, որ առաջին անգամ նրա կինոնկարի գլխավոր կերպարը կին է : Քեյթ Բլանշեթի հերոսուհին՝ Բեռնադետը ասես գտնվելիս լինի միջին տարիքի ճգնաժամի, հոգեկան հիվանդության և ստեղծագործական որոնումների մեջ: Նա թողել է ճարտարապետի կարիերան, թեև երկրի առաջատար մասնագետներից է համարվել, սակայն շրջապատում ամեն ոք և ամեն ինչ ջղայինացնում են նրան: Նրա միակ մխիթարանքը դուստրն է...

Իսկ մի անգամ էլ Բերնադետը որոշում է փախչել Անտարկտիդա, որը նրա աղջկա հետաքրքրությունների տիրույթում է: Ասենք, որ Անտարկտիդայի բոլոր դրվագները ֆիլմում պատկերված են բնական «դեկորացիաներով», թեև ռեժիսորը դրանք պլանավորել էր կադրին հանձնել ստուդիական աշխատանքի և տեխնոլոգիական միջոցների հիման վրա: Պարզապես ընտրվել է հավերժական սառույցների մեկ այլ տարածություն՝ Գրենլանդիան:

«Ու՞ր էիր կորել, Բեռնադետ» դրամտիկական կատակերգության հիմնական գաղափարն այն է, որ ստեղծագործական խառվածքով մարդն իրավունք չունի իր տաղանդը թաղել հողում, որքան էլ անտանելի լինեն նրա կյանքի պայմանները...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 818 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ