Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճանապարհորդել տախտակամածում առանձնանալու համար ոչ մի անկյուն չունեցող լաստով

03.27.2018

Կոպենհագենում կայացել է վավերագրական կինոյի «CPH:DOX» 16-րդ միջազգային փառատոնը: Միջոցառման 11 օրերի ընթացքում այստեղ կայացել է 65 համաշխարհային և 40 ֆիլմերի պրեմիերա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Փառատոնում զգալի ծավալ են կազմել գլոբալ սոցիալ-քաղաքական խնդիրներին և անհանգիստ տարածքներին նվիրված ժապավենները, որոնց համար բնութագրական գործողությունների վայրերը եղել են Սիրիան, Կոնգոն, Տանզանիան, Աֆղանստանը, Ուկրաինան:

Մի առանձին խումբ էլ կազմել են նյութի մատուցման նոր ձևեր փնտրող և, այսպես կոչված, վավերագրական կինոյի նոր փիլիսոփայությանն առնչվող կինոժապավենները: Օրինակ, ռեժիսոր Փեթեր Մեթթլերը, որը համարվում է փորձարարական վավերագրական կինոյի դասական, Էմմա Դեյվի համագործակցությամբ նկարահանել է «Դառնալով կենդանի» ֆիլմը:

Այս երկու ռեժիսորները իրենց հետ վերցնելով փիլիսոփա Դևիդ Էյբրամին, խորասուզվում են Վայնոմինգի բնական արգելոցի կյանքի մեջ: Բոլոր երեքն էլ, ասես, տարալուծվում են բազմազան կենդանական աշխարհում: Ժամանակակից նկարահանման խցիկը հնարավորություն է տալիս հետևելու լուսնի տակ երկու որմզդեղերի հանդիպմանը...

Ֆիլմի հեղինակները նախնադարյան մարդու դերի մեջ են մտնում և սկսում են գուշակել այն մասին, որ գրավոր խոսքը ծագել է այն ժամանակ, երբ հնագույն որսորդները փորձել են ընթերցել և վերարտադրել գազանների ոտնահետքերը: Ըստ նրանց, հենց դա է առաջին այբուբենի ծննդյան տիրույթը:

Այդպիսի հիպոթեզներով ու բնության մոտ լինելու կորուսյալ զգացումներով է առատ այդ ֆիլմը, որը դարձավ փառատոնի հիթերից մեկը:

Իսկ կոպենհագենյան մեծ կինոստուգատեսի հաղթողը դարձավ շվեդ ռեժիսոր Մարկուս Լինդենի «Լաստը» ֆիլմը:

Այս կինոնկարի հերոսները տարբեր երկրներից եկած և համատեղված 5 տղամարդ և վեց կին են, որոնք տախտակամածում առանձնանալու համար ոչ մի անկյուն չունեցող լաստով 1973թ.-ին հաղթահարել էին օվկիանոսը: (Դեղին մամուլը այդ օրերին լաստն անվանում էր «սեքս-լաստ»):

Այս ճանապարհորդության նախաձեռնողը մեքսիկացի մարդաբան էր, որը վավերացրել էր ու նկարահանել լաստով ճանապարհորդողների վարքագիծը: Նա ցանկացել էր ստանալ աշխարհում շրջանառվող այն տեսության գիտական հիմնավորումը, որ մարդկությունը բնույթով ագրեսիվ է և չի կարող ապրել առանց պատերազմների, որ արուները պետք է միշտ պայքարեն էգերի համար և այլն:

Զարմանալի ձևով այս փորձը հերքեց այդ տեսությունը: Ենթադրվում է, որ նման ելքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ի սկզբանե լաստի կառավարումն իրենց ձեռքն էին վերցրել կանայք...

Հավաքելով այդ հիշարժան ճամփորդության արդեն ծերացած հերոսներին, ռեժիսորը ընդհանրացնում է պատրանքների և սեռական հեղափոխությունների փորձը՝ այն համեմատելով այսօր աշխարհում իշխող քաղաքական կոռեկտության հետ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 957 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ