Տարածաշրջանները կունենան երաժշտության և թատրոնի սեփական բարձրագույն դպրոցը12.18.2018
Ռուսաստանում նախատեսում են մինչև 2022թ.-ն բացել երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց: Այդ նպատակով արդեն հայտարարվել է այդպիսի կրթական հաստատության ստեղծման հայեցակարգի մրցույթ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը իր աշխատանքները կծավալի չորս մասնաճյուղերում, որոնք կգործեն Կալինինգրադ, Վլադիվոստոկ, Սևաստոպոլ և Կեմերովո քաղաքներում:
«Հիմա մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի, այլև տարածաշրջանների զարգացմանը: Այնտեղ մենք պատրաստվում ենք կադրեր պատրաստել բարձրագույն մակարդակով: Մենք կքարոզենք, որ այնտեղ մեկնեն,որեսզի լինի բարձր մակարդակի մանկավարժական և ուսանողական կազմ»,- հայտարարել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Նիկոլայ Մալակովը:
Նա նաև նշել է, որ նախ պետք է մշակվեն ծրագրերը և որոշակիացվի մանկավարժների կազմը: Դրանից հետո կսկսվի դիմորդների ընտրությունը: Բոլոր մասնաճյուղերը միասին վերցրած, ենթադրվում է, որ կունենան հազարից մի փոքր ավելի ուսանող:
Հայեցակարգի մշակման մրցույթը նախատեսված է եզրափակել 2019թ.-ի հունվարի վերջին:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com