«Շտապ գրադարանային օգնությունը» կբարձրացնի գրքի արժևորումը03.30.2018
Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը սկսել է «Շտապ գրադարանային օգնություն» ակցիա, որի իմաստն այն է, որ մոսկվացիների կամավոր նվիրաբերված գրքերը տարածվում են երկրի գրադարանների ընթերցասրահների հասցեներով: Այդ մասին «mos.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Արդեն կարդացած այն գրքերը, որոնք վաճառքում այլևս չեն հանդիպում, քաղաքացիները կարող են փոխանցել քաղաքային կենտրոնական գործարար գրադարան»,- այս թեմայով տարածած հայտարարության մեջ նշում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Գրքերը տրվում են երկրի այն գրադարաններին, որոնցում ֆոնդերը մեծացնելու պահանջ է զգացվում: Այս նույն համակարգով Ռուսաստանի մայրաքաղաքում հույս ունեն նաև սեփական ընթերցասրահների ֆոնդերը համալրել հրատարակչությունների և տարբեր կազմակերպությունների կողմից արված նոր հրատարակումներով:
Բացի այդ այս ակցիայի հեղինակները կարծում են, որ նման եղանակով իրենք նվազագույնը գոնե կնպաստեն թղթե գրքերի արժևորման պահպանմանը: