Ամերիկյան կինոակադեմիան ընտրել է իր նախագահին08.06.2014
Ամերիկայի կինոարվեստի ակադեմիայի անդամները իրենց հաստատության նախագահ են վերընտրել 64-ամյա Շերիլ Բուն Այզեքսին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հայտնի հրապարակախոս Այզեքսն այս պաշտոնը զբաղեցնում էր անցած ողջ մեկ տարվա ընթացքում: Նա կինոակադեմիայի պատմության մեջ 3-րդ կին նախագահն է և առաջինը՝ աֆրոամերիկյան ծագում ունեցողների մեջ:
Փորձագետները նշել են Այզեքսի կատարած հաջող աշխատանքը որպես միջնորդ Ակադեմիայի ստեղծագործական նախագծերում առաջացած մի շարք կոնֆլիկտային իրավիճակներում և այդ հաստատության թանգարանի կառուցման բազմամիլիոնանոց նախագծի գործարկման ժամանակ, որը նախատեսվում է, որ կմեկնարկի 2014 թ.-ի վերջերին:
Շերիլ Բուն Այզեքսն իրավունէ ունի այդ պաշտոնում վերընտրվել ևս 3 անգամ՝ մեկական տարով: