Չելենտանոյի դուստրը լեսբուհի է11.28.2013
Իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի դուստրը՝ 45-ամյա Ռոզալինդան խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Կինը պատմել է, որ ինքը ցանկացել է ամուսնանալ իր սիրելի 40-ամյա արտիստուհի Սիմոնա Բորիոնիի հետ, սակայն Իտալիայում միսեռականների ամուսնությունը արգելված է, հղում անելով «Corriere della Sera» պարբերականին՝ հաղորդում է «vesti.ru»-ն:
Ռոզալինդա Չելենտանոն, ինչպես և նրա հայրը, դերասան է: Նրա ամենահայտնի կերպավորումը Մել Գիբսոնի «Քրիստոսի տանջանքները» ֆիլմում՝ սատանայի դերն է: Ռոզալինդայի մոր և Չելենտանոյի տիկնոջ՝ Կլաուդա Մորիի խոսքերով իրենց վերաբերմունքը դստեր նկատմամբ ոչ մի կերպ չի փոխվել, երբ իմացել են իրենց աղջկա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
«Մենք միշտ պիտի սիրենք մեր աղջկան,, որովհետև մեր համար գլխավորն այն է, որ նա երջանիկ լինի: Սկզբում այս ամենի մասին ես պատմել եմ իմ ավագ աղջկան Ռոզիտային, իսկ հետո Ադրիանոյին: Մենք որոշել ենք անկեղծ խոսել նրա հետ և համոզել Ռոզալինդային, որ մեր վերաբերմունքը չի փոխվել: Նա ամեն ինչ պարտավոր էր մեզ ասել ավելի վաղ»,- ասել է Կլաուդա Մորին: