Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ․ Աբրամովիչ․ «․․․ մեկն էլ վերցրել է ատրճանակը և նշան բռնել գլխիս»

09.26.2023

Լոնդոնի Արքայական ակադեմիայում բացվել է եվրոպական և համաշխարհային մշակութային կյանքում յուրահատուկ հետքը թողած և պերֆորմանսի պիոներներից մեկը համարվող Մարինա Աբրամովիչին նվիրված ցուցահանդես։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով՝ «ru.euronews.com»։

Աբրամովիչը իր հանդիսատեսներին գրավում էր մարմնի ֆիզիկական և մարդու հոգեբանության սահմանների նորարական հետազուտությունների միջոցով։
Ազգությամբ սերբ արվեստագետը պերֆորմանսից բացի առանձնահատուկ կարևորություն էր տալիս դիմացկունության արվեստի հնարավորությունների բացահայտմանը՝ արվեստագետի և լսարանի հարաբերությունների, մարմնի և գիտակցության միջոցով։ Նա ավելի քան 50 տարի զբաղվել է այս ստեղծագործական ոլորտում և բացահայտել նույնականության նոր ըմբռնումներ՝ դիտորդներին դարձնելով մասնակից։

Նա իր հանդիսատեսներին հրավիրում էր բաց հաղորդակցության՝ նրանց առաջարկելով համագործակցելու ցանկացած եղանակով։

Որպեսզի բացահայտի պերֆորմանիստի և հանդիսադեսի հաղորդակցման և այժմ շատ հայտնի պերֆորմանսներից մեկը, որում իրեն տրվել էր պասսիվ դերակատարում, իսկ առավել ակտիվ գործողությունների մղել հանդիսատեսներին։

Նա սեղանին էր դրել 72 առարկա, որոնցից մարդիկ կարող էին օգտվել ինչպես ցանկանան։ Այդ առարկաներից որոշները կարող էին հաճույք պատճառել, որոշները՝ ցավ։ Սեղանի վրա կային մկրատ, դանակ, մտրակ և, նույնիսկ, մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ։ Աբրամովիչը հանդիսատեսներին թույլատրում էր սահմանված 6 ժամերի ընթացքում իր մամնի հետ վարվել ինչպես կցանկանան։

«Իմ փորձը ցույց տվեց, որ եթե հանդիսատեսներին ես թողնում որոշման կայացումը, ապա նրանք կարող են քեզ սպանել»,֊ գրել է այդ դաժան պերֆորմանսից հետո Մարինա Աբրամովիչը։

Նա նշել է, որ մարդիկ սկզբում իր մատչելի մարմնին նայել են զարմացած, ապա երկյուղալից մոտեցել են, շոշափել, իսկ հետո իրական բռնության փորձեր կատարել։ «Նրանք կտրատել են իմ հագուստները, փորիս հատվածում վարդի փշեր խրել, մեկն էլ վերցրել է ատրճանակը և նշան բռնել գլխիս, սակայն կոխքինը խլել է զենքը․․․»։

Երբ վեց ժամը լրացել է և արվեստագետը գնացել է դեպի հանդիսատեսները, բոլորը այս ու այն կողմ են նետվել, ըստ Աբրամովիչի, «որպեսի փրկվեն իրական դիմադրությունից»։

Լոնդոնյան նոր ցուցահանդեսը վերականգնում է հիշողությունը Աբրամովիչի մասին, հանդիսատեսին ներկայացնում նրա ստեղծագործական կենսագրությունը՝ քանդակների, տեսագրությունների, իսստալացիաների և պերֆորմանսների միջոցով։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ