Նշանավոր Ջեք Նիքոլսոնը հրաժեշտ է տալիս մեծ կինոյին01.18.2017
Հոլլիվուդյան գերաստղ, «Օսկարի» եռակի դափնեկիր Ջեք Նիքոլսոնը հեռանում է դերասանական կարիերայից: 79-ամյա Նիքոլսոնը մտադիր է այլևս չնկարահանվել կինոյում: Այդ մասին «styler.rbc.ua»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Ես չեմ ցանկանում խոսել նրա փոխարեն, սակայն, ընդհանրապես, Ջեքը անցել է թոշակի: Նա այս կյանքում բավականաչափ գործ է արել և ֆինանսական առումով նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է դերասանի բարեկամ Փիթեր Ֆոնդան:
Նիքոլսոնը վերջին անգամ նկարահանվել է 2010 թ.-ին արտադրված «Դե ինչ իմանաս» ֆիլմում:
Ընդհանուր առմամբ նա կինոյում մարմնավորել է 70 կերպար: Բացի նվաճված 3 «Օսկարները», նա նաև 12 անգամ առաջադրվել է որպես Ամերիկյան կինոակադեմիայի այդ հեղինակավոր կինոպարգևի թեկնածու: