Լեգենդար ABBA խմբի անդամի գրած հեքիաթի հիման վրա ստեղծվեց իսկական հիթ02.04.2014
Լեգենդար ABBA խմբի անդամ Բորն Ուլվեուսը հանդես է եկել իր համար անսովոր դերով. Նա երեխաների համար գրել է «Սպիտակ դաշնամուր» -ի մասին հեքիաթը, որով ստեղծվել են հանրահայտ խմբի բազմաթիվ հայտնի հիթերը:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ շվեդական արշիպելագի կղզիներից մեկում գտնվող հին տուն բերեցին մի գեղեցիկ ծաղկաման: Այդ ոչ սովորական ծաղկամանն անմիջապես սկսեց խոսել կահույքի հետ և չէր հասկանում, թեինչու՞ իրենց զրույցին չի մասնակցում անկյունում կանգնած սպիտակ դաշնամուրը: Եվ ահա, հին ծալովի սեղանը սկսեց նրան պատմել փոքրիկ այդ դադաշնամուրի տխուր պատմությունը, իսկ սպիտակ մուկը նրանց էր փոխանցում տխուր գործիքի ուրախությունները և վշտերը:
Ինչպես բոլոր հեքիաթները, այս հեքիաթն էլ, այնուամենայնիվ, ունի երջանիկ ավարտ:
Ուլվեուսի գիրքը նախատեսված է յոթնամյա և ավագ տարիքի երեխաների համար:
Արվեստագետ Մայա Լինդբերգը, որը կատարել է գրքի նկարազարդումները, ասում է ,որ ցանկացել է փոխանցել Վիգսյո կղզու տան մթնոլորտը, որտեղ Բորն Ուլվեուսը և Բեննի Անդերսոնը միասին գրել են ABBA-ի երգերը:
Դաշնամուրը, որը դարձել է այս գողտրիկ հեքիաթի հերոսը, Բորն Ուլվեուսը և Ագնետա Ֆելտսկուգը հատուկ գնել են Վիգսյոյի իրենց տան համար:
Բեննի Անդերսոնը և Աննի- Ֆրիդ Լյունգստադը նույնպես ունեին ամառանոց այդ կղզում և, երբ նրանք աշխատում էին Բորնի և Ագնետայի մոտ նոր երգերի վրա, Բեննին նվագում էր սպիտակ դաշնամուրը: Հենց դրանով էլ ստեղծվել է «The Winner Takes It All» հիթը:
Այժմ գործիքը գտնվում է Ստոկոհոլմում, խմբի՝ վերջերս բացված թանգարանում:
«Ես գրեցի այս գիրքը, որովհետև սիրում եմ գրել: Բայց ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել յոթ տարեկան երեխաների մոտ: Դա շատ հեշտ չէ: Միայն ժամանակը ցույց կտա, թե կարողա՞ցել եմ արդյոք ես գտնել ճիշտ տոնը», - ասել է Բորն Ոլվեուսը:
Գիրքը լույս է տեսել «Fri Tanke» հրատարակչությունում, հինգ լեզուներով՝ շվեդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆիններեն և ռուսերեն: Այն կվաճառվի միայն ABBA-ի թանգարանում և համացանցով: