Մոսկվայում «Թանգարանային գիշերները» կկրկնենԵղանակային պայմանները հնարավորություն չեն տվել Մոսկվայում լրիվ ծավալով իրականացնել ՝ «Թանգարանային գիշերներ» ծրագրի շրջանակներում, բաց դռների ռեժիմով, պատմական և մշակութային արժեքների հետ մարդկանց հաղորդակցվելու համար նախատեսված միջոցառումները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Լրատվամիջոցը նշում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ եղանակի պատճառով միջոցառումը «այնքան էլ հաջողված չի» եղել: «Ես կարծում եմ, որ այն («Թանգարանային գիշերները«) գործնականում կկրկնենք առաջիկա հանգստյան օրերին՝ այն բանի համար, որպեսզի բոլոր մոսկվացիները կարողանան օգտվել մեր թանգարաններ այցելելու հնարավորությունից»,- խոստացել է Սոբյանինը: