Վրացի գործարարի ասելով 2017 թ.-ին կթողարկվի «Միմինո» ֆիլմի շարունակությունը06.07.2016
Վրացի բիզնեսմեն, Վրաստանի խոշորագույն «Fortuna» ռադիոհոլդինգի համասեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն գնել է «Միմինո» հանրահայտ գեղարվեստական կինոնկարի շարունակությունը նկարահանելու իրավունքները և մոտ առաջիկայում մտադիր է սկսել աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «geomigrant.com»-ին:
«Մենք գնել ենք «Միմինոյի» շարունակությունը նկարահանելու իրավունքը»,- հայտարարել է Չիգոգիձեն և նշել, որ նոր ֆիլմը կկրի «Միմինո: Թռիչքը շարունակվում է» վերնագիրը:
Նրա ասելով ենթադրվում է, որ ֆիլմը կթողարկվի եկող՝ 2017 թ.-ին, իսկ հիմա իրենք զբաղված են կինոնկարի համար ռեժիսոր փնտրելով: Չիգոգիձեն իրենց նախագծի մանրամասները չի ներկայացրել՝ դա հիմնավորելով այն բանով, որ աշխատանքները դեռ գտնվում են մեկնարկային փուլում:
Հանրահայտ ֆիլմի շարունակությունը նկարահանելու իրավունքը վրացի գործարարը գնել է «Մոսֆիլմից, ինչպես նաև դրա անհատական սեփականատերերը հանդիսացող հեղինակներից՝ Գեորգի Դանելիայից,Ռևազ Գաբրիաձեից և Վիկտորիա Տոկարևայից: Բացի այդ նա կոմպոզիտորներ Գեորգի Կանչելիից գնել է ֆիլմում հնչող երաժշտությունը նոր կինոնկարում օգտագործելու իրավունքը:
Հիշեցնենք, որ խորհրդային հարահայտ կատակերգական «Միմիմինո» ֆիլմը թողարկվել է 1977 թ.-ին: Այն բեմադրել է ռեժիսոր Գոեորգի Դանելիան: Կինոնկարում հանդես են գալիս Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ելենա Պրոկլովան, Եվգենի Լեոնովը և ուրիշները: