Ըստ Սի Ցզինպիի մշակույթի գործիչները չպետք է լինեն «շուկայի ստրուկներ»12.03.2014
Չինաստանի տպագրության, հրատարակության, ռադիոհաղորդումների, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության պետական վարչությունը մշակույթի աշխատողներին կգործուղի գյուղեր՝ բնակչության իրական կյանքը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին տեղական լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:
Նախատեսվում է, որ գյուղ կգործուղվեն կինոսցենարիստներ, ռեժիսորներ, հեռուստահաղորդումների ռեժիսորներ և դերասաններ՝ տարեկան միջինը 100 մարդ: Գյուղերում նրանք պետք է ապրեն ոչ պակաս քան մեկ ամիս: Համարվում է, որ այդ եղանակը կօգնի մշակույթի աշխատողների մեջ «ճիշտ» հայացք մշակելու դեպի արվեստը և կմղի նրանց ստեղծելու գլուխգործոցներ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպին 2014 թ.-ի հոկտեմբերին կոչ արեց ստեղծել «գեղարվեստական տեսանկյունից նշանավոր և բարոյական առումով ժամանակի քննությունը բռնող ավելի շատ ստեղծագործություններ, որոնք պետք է ծառայեն ժողովրդին և ցուցադրեն սոցիալիզմի հիմնական արժեքները»:
Սի Ցզինպիի կարծիքով չինաստանցի մշակույթի գործիչները չպետք է լինեն «շուկայի ստրուկներ», իսկ նրանց ստեղծագործությունները չպետք է «փող բուրեն»: