Սկսվել են «Սուսերով պար» ֆիլմի նկարահանումները03.15.2018
Ռուսաստանցի կինոռեժիսոր Յուսուփ Ռազիկովը սկսել է «Սուսերով պար» կենսագրական դրամայի նկարահանումները: Ֆիլմը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» բալետի ստեղծման պատմությանը: Այդ մասին «Ռոսսիա Կ» հեռուստատեսության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս ստեղծագործության երաժշտությունը Խաչատրյանը գրել է Պերմ քաղաքում՝ 1942թ.-ին, որտեղ Հայրենական պատերազմի ժամանակ Լենինգրադից (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգից) տարհանվել էր տեղի ակադեմիական թատրոնը:
Կինոնկարում Արամ Խաչատրյանի դերը մարմնավորում է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Համբարձում Կաբանյանը: Այս օրերին նկարահանումները իրականացվում են Յարոսլավլ քաղաքում: Դրանից հետո ստեղծագործական խումբը կտեղափոխվի Հայաստան, որտեղ նրա համար նկարահանման հրապարակ կդառնա Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմը:
Ավելացնենք, որ «Սուսերով պար» ֆիլմի պրոդյուսերներից մեկը Ռուբեն Դիշդիշյանն է: