Ս. Բեզռուկով. «Ամեն ինչ երբևիցե լինում է առաջին անգամ»09.02.2016
Թատրոնի և կինոյի ռուսաստանցի հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը ստացել է այսօր Օրենբուրգ քաղաքում եզրափակվող «Արևելք և արևմուտք: Դասականը և Ավանգարդը» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «izvestia.ru»-ին:
Իրադարձությունը ինքնին սենսացիա չէր համարվի, եթե հաշվի չառնվեր մեկ նուրբ հանգամանք, սա հանրահայտ դերասանի, իր իսկ խոստովանությամբ, առաջին կինոմրցանակն է:
Փառատոնի մրցանակին դերասանն արժանացել է «Քեզնից հետո» ֆիլմում խաղացած դերի համար, որն, ի դեպ բեմադրել և նկարահանել է նրա կինը՝ «Աննա Մատիսոնը:
«Մրցանակը իմ համար խթան կհանդիսանա այսուհետ նույնպես ստեղծագործել և պատրաստել հանդիսատեսի համար հետաքրքիր գործեր: Թեև ես արդեն 43 տարեկան եմ, բայց կարող մ ասել՝ ամեն ինչ միայն նոր է սկսվում: Իսկ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ իրենց իրական կյանքն ավարտվել է, ես կասեմ՝ մի հավատացեք: Ամեն ինչ երբևիցե լինում է առաջին անգամ»,- ասել է Բեզռուկովը մրցանակը ստանալիս:
Ավելացնենք, որ «Արևելք և արևմուտք: Դասականը և Ավանգարդը» միջազգային կինոփառատոնը Օրենբուրգում անցկացվում է ամեն տարի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ին: