Ծննդավայրում կհիմնադրվի հայ մեծ բեմադրիչի տուն թանգարանը06.26.2020
Ռուսաստանում նախատեսել են 2021թ.-ին Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում բացել ծագումով հայ թատերական գործիչ Եվգենի Վախթանգովի տուն-թանգարանը: Որպես մշակութային կենտրոն նախատեսված հաստատության ստեղծման ուղղությամբ աշխատանքները թևակոխել են իրականացման փուլ: Այդ մասին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի տարածաց տեղեկատվությունը փոխանցոքւմ է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Վախթանգովը ծնվել և իր կյանքի առաջին 20 տարիներն անցկացրել է Վլադիկավկազի Արմյանսկայա/Չ. Բաև փողոցի թիվ 2/17 երկհարկանի տանը: Այստեղ է նա հրապուրվել թատրոնով և այստեղից է մեկնել Մոսկվա»,- նշել է Կրոկը: Նա նաև պարզաբանել է, որ այդ կառույցում գտնվում են տարբեր մարդկանց պատկանող մասնավոր բնակարաններ, որոնք Վախթանգովի անվան թատրոնը պատրաստ է գնել, որպեսզի ազատված տարածքում ստեղծվի մեծ բեմադրիչի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված թանգարան:
Կրոկը տեղեկացրել է, որ նախօրեին, հունիսի 25-ին, այդ հարցով Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության-Ալանիայի կառավարությունում կայացած խորհրդակցությանը ներկա են եղել նաև Վլադիկավկազի Արմյանսկայա/Չ. Բաև փողոցի թիվ 2/17 շենքի բոլոր սեփականատերերը (13 հոգի), որտեղ քննարկվել է այդ հարցը:
Կրոկի ասելով, սեփականատերերին բնակմակերես է առաջարկվում քաղաքի կենտրոնում, որտեղ մեկ քառակուսի մետրի արժեքը 60 հազար ռուբլի է: Այդ շենքում Վախթանգովի թատրոնին առաջարկվում է մեկ քառակուսի մետրի համար վճարել 45 հազար ռուբլի: Նրա ասելով Վախթանգովի հայրենական շենքի այսօրվա բնակիչները դրական են արձագանքել առավել հարմարավետ նորակառույց տեղափոխվելու մոսկովյան թատրոնի տնօրենի առաջարկին:
Վլադիկավկազի Արմյանսկայա/Չ. Բաև փողոցի թիվ 2/17 երկհարկանի տանը տեղավորվելիք Մշակութային կենտրոնում նախատեսվում է ունենալ թատերական հանդիսասրահ, որտեղ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը համատեղ նախագծեր կիրականացնի տեղի ռուսական թատրոնի և այլ մշակութային կոլեկտիվների հետ:
Լուսանկարն ըստ՝ finance.rambler.ru-ի