Բրոնզով կերպավորված ռեժիսորը պուրակից դիտում է իր հայրենակիցներին10.30.2017
Ռուսաստանի Սամարա քաղաքում, ռեժիսորի հայրենի քաղաքում, տեղադրել են Էլդար Ռյազանովի հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «63.ru»-ին:
Հայտնի արվեստագետը դիտողի առաջ ներկայանում է գրանիտից պատրաստված նստարանին նստած, Ֆրունզեի փողոցում գտնվող հարմարավետ պուրակում: Իսկ առաջիկայում այս նույն փողոցի թիվ 120 տանը կբացվի Ռյազանովի տուն թանգարանը:
Հուշարձանի հեղինակն է ծագումով վրացի, իտալիաում ստեղծագործող քանդակագործ Վակա Մակաբարիձեն: Ի դեպ, նա է քանդակել նաև մեծանուն մեկ այլ ռեժիսորի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանը, որը տեղադրված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: