Ֆրանսիան օրենսդրական պայքար է սկսել մոդելների նիհարության դեմ05.07.2017
Ֆրանսիայում օրենք է ընդունվել չափից դուրս ցածր քաշ ունեցող մոդելներին աշխատանքի չընդունելու մասին: Այժմ այն աղջիկները, որոնք ցանկանում են ընդունվել նորաձևության գործակալություն, այլ փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ իրենց մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում է: Այդ մասին «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Բացի այդ նոր օրնքը պահանջում է, որ 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից լրատվամիջոցներում հրապարակված այն լուսանկարների վրա, որոնք ռետուշվել և լրամշակման են ենթարկվել, դրվի «Ռետուշավորված լուսանկար» մակագրություն: Այն գործատուները, որոնք կխախտեն այդ օրենքը կտուգանվեն 75 հազար եվրոյով և կազատազրկվեն մինչև 6 ամիս ժամկետով:
Ասենք, որ Ֆրանսիան առաջին երկիրը չէ, որ օրենք է ընդունում մոդելների քաշը բժշկական և առողջապահական նորմերով վերահսկողության տակ պահելու համար: Այդպիսի օրենքներ են գործում նաև Իտալիայում, Իսպանիայում և Իսրայելում:
Չափից դուրս նիհարության կամ անորեքսիայի ախտանիշերով Ֆրանսիայում այսօր տառապում է 30-40 հազար մարդ, որոնց 90 տոկոսը կանայք են: