Ֆիլմն արգելվել է, որովհետև գործող կերպարներից մեկը Ռուսաստանի նախագահն է04.09.2014
Ուկրաինական ներկրողները և կինոթատրոնները հրաժարվում են ռուսական կինոնկարների վարձույթից: Օրինակ, ուկրաինական առաջատար ներկրող ընկերություններից «Ինտեր-ֆիլմը» վարձույթ թույլտվություն չի տա երեք ռուսական՝ «Ութնյակը», «22 րոպե» և «Խոհանոցը Փարիզում» ֆիլմերի համար, որոնց վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները արդեն ձեռք բերված էին: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:
Իսկ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ «Central Partnership» ընկերությունում «Ինտեր-ֆիլմի» ներկայացուցիչ Արտյոմ Գոլովաշկինը պաշտոնական նամակով հայտարարել է, որ իրենց ընկերությունը կայացրել է որոշում այդ ֆիլմերի վարձույթը չսկսել, կապված՝ «երկրում տիրող քաղաքական իրավիճակի և բարոյական պատճառների հետ»:
Ինչպես նշում են «Central Partnership» ընկերությունում Ալեքսեյ Ուչիտելի «Ութնյակը» դրաման «հայտնվել է գրաքննության տակ», որովհետև պատմում է ռուսական օմոնմականների մասին, «22 րոպե» էքշնը՝ այն պատճառով, որ պատմում է, թե ինչպես էին ռուսաստանցի ծովայինները գոտեմարտում սոմալիական ծովահենների դեմ, իսկ «Խոհանոցը Փարիզում» կատակերգությունն արգելվել է այն պատճառով, որ ֆիլմում գործող կերպարներից մեկը Ռուսաստանի նախագահն է:
«Մենք ցավում ենք ստեղծված վիճակի համար, քանի որ ուկրաինացի հանդիսատեսները չեն կարողանա դիտել ֆիլմեր, որոնք հավանաբար շատ դուր կգային նրանց: Ափսոս, որ աշխարհաքաղաքական հարցերը ազդեցություն ունեն մեր կյանքի այս ոլորտների վրա»,- իր հայտարարության մեջ նշել է «Central Partnership» ընկերությունը:
Ուկրաինայում ռուսական ֆիլմերը սովորաբար հավաքում են իրենց ընդհանուր եկամուտների մինչև 10 տոկոսը, ամենահաջողված վարձույթի ժամանակ գումարային արտահայտությամբ այդ եկամուտները կազմել են 2,5-3 մլն դոլար: