Բեմը նաև արժանավոր ժամանակակցին հանդիսատեսի հետ ծանոթացնելու վայր02.03.2022
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սկսել է միջոցառումների նախագիծ, որի շրջանակներում հանդիսատեսին կծանոթացնեն հետաքրքիր ժամանակակիցներին; Այդ շարքը, որ ստացել է «Սովրեմեննիկ֊սովրեմեննիկա» («Ժամանակակցի֊ժամանակակից») անվանումը, բացվել է լրագրող, լուսանկարիչ և գրող Յուրի Ռոստին նվիրված երեկոյով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։
Նախօրեին կայացած միջոցառման մասին խոսելով երեկոյի հերոսը նշել է, որ այն իր մեջ տպավորվել է նախ և առաջ ամեն ինչ բարեհաջող անցկացնելու հուզմունքով, որի միայն մի մասն է ստացվել և ինքը չի պլանավորում նման նախագծեր՝ կապված թատրոնի հետ։
Միջոցառումն անցկացվել է լրագրողի ծննդյան օրը։ Այդ առթիվ թատրոնի բեմում լրագրողը հավաքել է ընկերներին և կիսվել հիշողություններով, պատմել է իր ռեպորտաժների հերոսները դարձած մարդկանց մասին, որոնց մեջ քիչ չեն նաև մշակութային գործիչները։
Թատրոնի ճեմասրահում բացվել է տարբեր տարիների Ռոստի կատարած լուսանկարների ցուցահանդեսը, որոնց մեջ հանդիսատեսները տեսել են հայտնի բազմաթիվ հարազատ դեմքեր՝ Ալիսա Ֆրեյնդլիխ, Ալեքսանդր Շիրվինդտ, Գալինա Վոլչեկ, Մարինա Նեյոլովա և այլք։
Այս միջոցառման ձևաչափն իր մեջ է միավորել վավերագրական և գեղարվեստական արտահայտչաձևեր և վերածվել մարդկանց ու կյանքի մասին բաց երկխոսության։
Թատրոնում մշել են, որ «Սովրեմեննիկի» գոյության ընթացքում Ռոստը վերածվել է թատրոնի ճակատագրի կարևոր մասի։ Նրա աչքերի առջև են ստեղծվել նշանակալից բեմադրություններ, հանդիսատեսի սերն են նվաճել բազմաթիվ ռեժիսորներ, դերասաններ և դրամատուրգներ։ Նրա լուսանկարների մեջ կարել է տեսնել նաև 30֊ամյակը նշած թատերախմբի խմբային նկարներն ու․․․ դատարկ դահլիճում գտնվող Գալինա Վոլչեկի վերջին դիմանկարը։
Խոսելով թատրոնում լուսանկարահանման աշխատանքների առանձնահատկությունների մասին Ռոստը նշել է, որ ինքն իր ըհնտած բնորդներին դիտարկում է ոչ որպես արտիստներ, այլ միայն որպես մարդ։ «Չէ՞ որ նրանք էլ մարդիկ են»,֊ նշել է լուսանկարիչը;
Իսկ օրվա հերոսի մասին խոսելիս «Սովրեմեննիկի» գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը նրան անվանել է «մեծ պրովակատոր», որի զգայուն ուշադրությունը մարդու և ժամանակի նկատմամբ հիացնում է ու զարմացնում։