Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քերոլ Լոմբարդինի․ «․․․ Հավատարիմ ենք գործադուլը դադարեցնելուն»

08.23.2023

Հոլլիվուդի ստուդիաները և հոսքային ծառայությունները մայիսի երկուսից ի վեր գործադուլ անող սցենարիստներին են ներկայացրել իրենց առաջարկությունները՝ հուսալով վերջ տալ Կալիֆորնիայի նահանգի տնտեսությանը միլիարդավոր վնասներ պատճառող բողոքի ակցիաներին և վերադառնալ ֆիլմերի արտադրությանը։ Այդ մասին « reuters.com․֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Մենք սեղանի շուրջ ենք եկել առաջարկով, որը համապատասխանում է գրողների առաջնահերթ մտահոգություններին: Մենք խորապես հավատարիմ ենք գործադուլը դադարեցնելուն և հուսով ենք, որ Ամերիկայի սցենարիստների գիլդիան (WGA)-ն կաշխատի նույն լուծման ուղղությամբ», - ասվում է կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ալյանսի (AMPTP)-ի նախագահ Քերոլ Լոմբարդինիի հայտարարության մեջ:

Ալյանսը ավելի քան 11 500 սցենարիստների միավորող գիլդիային առաջարկել է աշխատավարձի փուլային բարձրացում երեքամյա պայմանագրի դեպքում 1֊ին տարում՝ 5, 2-րդ տարում՝ 4 և 3֊րդ տարում՝ 3,5 տոկոսով։ Այսինքն, ընդհանուր առմամբ 12,5 տոկոսով։

Բացի այդ, ալյանսը համաձայնվել է արհեստական բանականության կողմից ստեղծված կոնտենտը չհամարել «գրական նյութ»։

Ինչ վերաբերվում է հոսքային ծառայություններին, ապա՝ առաջարկվել է նրանց հեղինակների հոնորարների չափը որոշելու համար հաշվարկը կատարել համապատասխան շոուների դիտումների քանակը հաշվի առնելով։ Այս ձևաչափի հոնորարների բարձրացման մեխանիզմը ենթադրում է կոնտենտի ցուցադրության յուրաքանչյուր կրկնության պարագայում հոնորարի ֆիքսված չափով ավելացում։

Այժմ ամերիկյան կինոաշխարհը սպասում է, թե ալյանսի այս առաջարկություններին ինչպես կարձագանքեն գործադուլավոր սցենարիստները։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 112 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ