Մետրոպոլիտենը վերադարձրել է շումերական արձանիկը իրական տիրոջը04.18.2024
Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Իրաքին է վերադարձրել շումերական արձանը, որը թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակին։ Այն յոթանասուն տարի եղել է թանգարանի հավաքածուում։ Պղնձի համաձուլվածքից քանդակը պատկերում է մի մարդու, որը գլխին ընծաների տուփ է կրում։ Ենթադրվում է, որ դա հավանաբար տաճարի առարկա է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։
Հայրենադարձությունը տեղի է ունեցել թանգարանի հավաքածուի առարկաների ծագման ստուգման արդյունքում։ 2023թ․֊ին թանգարանը հայտարարել է իր հավաքածուներում անօրինական արվեստի գործեր փնտրելու նոր մեծամասշտաբ ջանքերի մասին և այդ նպատակով ստեղծել է հետազոտական խումբ, որը ուսումնասիրում է այստեղ պահվող ցուցանմուշների ծագման պատմությունը։