Ռուսական կինոյում 2013թ.-ին լավագույնը «Լեգենդ թիվ 17» -ն է 01.30.2014
2013 թ.-ին Ռուսաստանում նկարահանված լավագույն գեղարվեստական կինոնկարը ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի բեմադրած «Լեգենդ թիվ 17» գեղարվեստական կինոնկարն է: Ռուսական հոկեյի վառ աստղերից մեկի՝ վաղամեռիկ Վալերի Խառլամովին նվիրված ժապավենը արժանացավ ամենաշատ թվով մրցանակների: Այն ՌԴ Ազգային կինոակադեմիայի «Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխությունում լավագույնի տիտղոսը նվաճելուց բացի արժանացավ մրցանակների 5 այլ անվանակարգերում նույնպես՝ ֆիլմի երաժշտության, մոնտաժի, սցենարի և երկրորդ պլանի դերասանական խաղի համար: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Լեգենդ թիվ 17» -ը ռուսական կինոէկրան է բարձրացվել 2013թ.-ի ապրիլի 18-ին և մի քանի շաբաթ ամենամեծ թվով հանդիսականններ հավաքող տոմսարկղային 5 ֆիլմերից մեկն է եղել:
Երկրոդը, նվաճված մրցանակների քանակով, Ֆեդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմն է: Այն հաղթեց և արժանացավ 4 «Ոսկե արծիվ» արձանիկների՝ լավագույն օպերատորական աշխատանքի, ձայնային ռեժիսուրայի, նկարչական բեմադրության և հագուստների նկարչության անվանակարգերում:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Ալեքսեյ Դեմինի «Լռություն, տատիկը քնած է» կինոնկարը, իսկ վավերագրական ժանրում հաղթել է քաղաքական գործիչ Սերգեյ Յաստրժեմբսկու «Աֆրիկա: Արյուն և գեղեցկություն» կինոնկարը:
Մրցանակային հաձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիային: «Չթառամող տաղանդի, արիության, ժանրը փոխելու և այլ դաշտ ոտքը դնելու, այնտեղ, նախկինում ճակատամարտերին չմասնակցած լինելով հանդերձ, հաղթելու և անվախության համար»,-այդ մրցանակի բովանդակությունը մեկնաբանել է Նիկիտա Միխալկովը՝ նկատի ունենալով այն, որ Դանելիայի անիմացիոն «Կու, Կին-Ձա-Ձա» ֆիլմը նույնպես հավակնում էր «Ոսկե արծիվ» արձանակի:
Կինոարվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար պատվավոր մրցանակ շնորհվեց նաև «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին:
«Ոսկե արծիվ» մրցանակներ ստացան նաև հեռուստատեսային սերիալի ժանրի երկու կինոնկարներ՝ Անդրեյ Մալյուկովի «Մոսգազ» և Սերգեյ Ուրսուլյակի «Կյանք և ճակատագիր» կինոնկարները:
Ռուսական կինոէկրաններ դուրս եկած լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Քուարոնի «Գրավիտացիա» գեղարվեստական կինոնկարը: