Մշակույթի և ստեղծագործության ոլորտներում հնարավոր է ժամում վաստակել 11 մլն եվրո12.04.2015
Դեկտեմբերի 4-ին Երևանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Բացման խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ծրագրի և դրա ընձեռած հնարավորությունները ներկայացրեց նախաձեռնության ղեկավար Թիմ Ուիլյամսը:
Շատ զարգացած երկրներում մշակույթի և ստեղծագործության ոլորտները դարձել են շահույթի կայուն և հուսալի աղբյուր:
Օրինակ, Մեծ Բրիտանիայում այդ գործունեության տեսակներով զբաղվող մարդիկ ու կազմակերպություններն, օրինակ, միջինը մեկ ժամում, ընդհանուր առմամբ, վաստակում են 11 մլն եվրո շահույթ: Իսկ Հայաստանում այս բնագավառները դեռ միայն կայանալու ճանապարհին են: Եվրոպական Միության Արևելյան գործընկերության կողմից մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի աջակցել այս ոլորտներում քաղաքականության մշակմանը և ներուժի հզորացմանը:
Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները:
2015 թ.-ին Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը բացի Հայաստանից գործում է նաև Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Այն իրականացվում է հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները: Ծրագրի տևողությունը երեք տարի է: Բյուջեն կազմում է 4,2 մլն եվրո:
Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:
«Մշակույթ և ստեղծարարություն» Ծրագիրը կառավարում են Բրիտանական խորհուրդը, Մոլդովայի Սորոսի հիմնադրամը, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնը և Գերմանիայի Գյոթեի ինստիտուտը: