Տղամարդու և կնոջ անբաժանելի կապն ու կոնֆլիկտը04.20.2022
Ռուսաստանի Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ելենա Յամպոլսկայան խնդրել է ՌԴ գլխավոր դատախազին « արձագանքման անհրաժեշտ միջոցներ սկսել» կիևցի քանդակագործ Օլեգ Կուլիկի «Մեծ մայր» քանդակի նկատմամբ, որը ցուցադրվում է «Արթ Մոսկվա» ցուցահանդեսում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Սոցիալական ցանցում Յամպոլսկայան այդ ցուցանմուշն անվանել է«զզվելի ստեղծագործություն» և համացանցում տարածել դատախազին ուղղված իր պաշտոնական գրությունը, որում մասնավորապես նշում է․
«․․․ Կիևցի քանդակագործ Օլեգ Կուլիկի «Մեծ մայր» աշխատանքը տոնավաճառում ներկայացված աշխատանքներից մեկն է, որն ակնհայտորեն հանդիսանում է Եվգենի Վուչետիչի «Հայրենիք֊մայր» քանդակի ծաղրանմանությունը»։ Ապա ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահը ընդգծել է, որ իր կարծիքով «նման օբյեկտների ցուցադրությունը բացարձակ անթույլատրելի է և խախտում է Ռուսաստանի Ֆեդերացիայի օրենսդրությունը նացիստական և ծայրահեղական գաղափարախոսության, ռազմական փառքի խորհրդանշանների պղծումը արդարացնելու մասով»։
Կիևցի քանդաագործ Օլեգ Կուլիկը, խոսելով իր ստեղծագործության մասին, ասել է, որ այդ քանդակը ստեղծել է դեռևս 2018թ․֊ին և խորհրդանշում է տղամարդու և կնոջ անբաժանելի կապն ու կոնֆլիկտը։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի լուսավորության կոմիտեի փոխնախագահ Յանա Լանտրատովան էր հանդես եկել կիևցի արվեստագետի ստեղծագործության քննադատությամբ։ Նա առաջարկել էր ՌԴ Մշակույթի նախարարությանը ստեղծել հասարակական գեղարվեստական խորհուրդներ՝ Ուկրաինայում իրենց երկրի կողմից անցկացվող «հատուկ ռազմական գործողության» ժամանակ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: