Ուկրաինայի ծավափնյա քաղաքից՝ առավել ապահով Եվրոպա 02.26.2024
Գերմանիայի մայրաքաղաքի գեղարվեստի ցուցասրահում բացվել է «Օդեսայից մինչև Բեռլին․ եվրոպական գեղանկարչությունը 16-19 դարերում» ցուցահանդես։ Այնտեղ ներկայացված է 12 կտավ։ Նկարները դուրս են հանվել հարավային Ուկրաինայի ծավափնյա քաղաքից՝ Օդեսայից, որպեսզի դրանք զերծ մնան ռուսական ռմբակոծություններից ու դրանց հետևանքով առաջացող հրդեհներից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ցուցահանդեսը նվիրված է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 2֊րդ տարվան։
Պատերազմի մեկնարկից ի վեր արվեստի բազմաթիվ գործեր տեղադրվել են զրահապատ արկղերում և ստորգետնյա թաքստոցներում։ Ավելի ուշ որոշում կայացվեց նկարնենրն ուղարկել արտասահման, որտեղ ենթադրվում է, որ դրանք կպահվեն առավել ապահով պայմաններում։
Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի նպատակն է հրավերել ուշադրություն շարունակվող պատերազմի վրա և օժանդակություն արտահայտել ուկրաինացի փախստականներին՝ Գերմանիայում օթևան գտած կանանց։
Այսօր Ուկրաինայում վտանգի տակ գտնվող թանգարանները եվրոպական մշակույթի մասն են»«֊ հայտարարել են Բեռլինի պատկերասրահի ղեկավարները։
Ավելացնենք, որ Գերմանիայի մայրաքաղաքում այսօր պահվում է Ուկրաինայից տեղափոխված 74 գեղանկարչական գլուխգործոծ։ Ներկա փոքր ցուցադրանքը նախորդում է 2025թ․֊ին ծրագրված խոշոր ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն Օդեսայից բերված 60 մեծարժեք նկարներ։