Հայտնի դրամատուրգը և ռեժիսորը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման12.15.2023
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել դրամատուրգ և ռեժիսոր Իվան Վիրիպաևին՝ «Ռուսաստանի զինված ուժերի մասին ֆեյքեր տարածելու համար»։ Այդ մասին տեղեկատվություն է տարածել « ria.ru»֊ն։
Դատավճռի համաձայն Վիրիպաևը 4 տարով զրկվել է նաև ինֆորմացիոն, ցանցային հեռակապի և էլեկտրոնային կայքերի կառավարման իրավունքից։
Դատարանը այս դատավճիռը կայացրել է համացանցային տիրույթում 2022թ․֊ի մարտից֊ դեկտեմբեր Վիրիպաևի կատարած հանրային հայտարարությունների հիմքով, որոնցում նա արտահայտվել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և քաղաքացիական բնակչության սպանությունների մասին։ Ավելի վաղ նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։