Քարանձավը, որտեղ հայտնաբերվել են գանձերը գաղտնի է պահվում03.09.2015
Իսրայելցի սիրող քարանձավագետները գտել են Ալեքսանդր Մեծի (Մակեդոնացու) ժամանակներին վերագրվող դրամի ու ոսկերչական իրերի գանձարան և դրա հետ միասին հնագետներին կանգնեցրել են ավելի հին ժամանակներին վերագրվող արժեքների հավանական հայտնաբերման ուղղության վրա,- այդ մասին « РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
2,3 հազարամյա հնության գտածոները պատահականորեն հայտնաբերվել են Իսրայելի հյուսիսում գտնվող ամենախոշոր ստալակտիտային քարանձավներից մեկում:
Գանձերը գտնվելիս են եղել յուղ պահելու համար նախատեսված կերամիկական սափորում: Գիտնականների կարծիքով ժամանակին այն քարանձավում թաքցրել են տեղի բնակիչները:
«Այսօր մենք արդեն գիտենք, որ նա ով թաքցրել է այդ գանձերը ավելի լավ օրերի համար, այդպես էլ չի վերադարձել դրանց ետևից»,- ասում են գիտնականները:
Տեղանքի ուսումնասիրության արդյունքում հնագետները քարանձավում հայտնաբերել են շատ ավելի վաղ ժամանակաշրջաններին՝ էնեոլիթի (մ.թ.ա. 6 հազար տարի առաջ), ապա հետագա մի քանի պատմական ժամանակաշրջաններին վերագրվող մարդկանց հետքեր՝ ընդհուպ մինչև հելլենիզմի դարաշրջան:
Գիտնականները այս քարանձավի տեղադրավայրը պահում են գաղտնի:
Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ դեպքն է, որ ոչ պրոֆեսիոնալները Իսրայելում հայտնաբերում են արժեքավոր հնագիտական նյութեր: Փետրվարին ստորջրյա լողի սիրահարները Միջերկրական ծովի ափին գտնվող Կեյսարիա հնագույն քաղաքի ծովախորշում լողալիս հայտնաբերել էին ոսկե դրամների գանձարան:
Իսրայելի օրենսդրությամբ բոլոր տեսակի հնագիտական արժեքները պատկանում են պետությանը: Դրանք գտնողը պարտավոր է այդ մասին հայտնել պետական համապատասխան ծառայություններին, հակառակ դեպքում կմեղադրվի հանցագործության մեջ և կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման:
Իսրայելում գանձ հայտնաբերողների համար որևէ պարգև չի նախատեսվում: