Մահացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը02.17.2016
Կյանքի 87-րդ տարում մահացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը:
Նա նկարահանել է հայ հանդիսատեսին լավ հայտնի «Տժվժիկ» (1961թ.) կարճամետրաժ, «Կարինե»(1967թ.)լիամետրաժ երաժշտական ֆիլմերը: Բացի այդ Մանարյանի բեմադրությամբ է հայ կինոյի ոսկե ֆոնդը հարստացել այնպիսի կինոժապավեններով, ինչպիսիք են «Հեղնար աղբյուրը»(1971թ.), «Մորգանի խնամին»(1972թ.) գեղարվեստական ֆիլմերը: Նա նաև սցենարներ է գրել, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք անիմացիոն ֆիլմեր («Հեքիաթ հայելու մասին» (1984թ.), «Սասնա ծռեր» (2001-2010թթ) և այլն:
Արման Մանարյանը ծնվել է 1929թ.-ին՝ Թեհրանում: 1946թ.-ին վերադարձել է Հայաստան: Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի կինոյի համամիութենական պետական ինստիտուտում: