Թեմային տիրապետելու մեծ ռեժիսորի չափանիշները կամ նշաձողը02.12.2018
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Մարթին Սքորցեզեն ձեռնամուխ է եղել Հուլիոս Կեսարի մասին հեռուստասերիալ ստեղծելու գործին: Նա այդ աշխատանքի մեջ է ներքաշել նաև «Վիկինգներ» և «Թյուդորներ» հայտնի սերիալների սցենարիստ Մայքլ Հերսթին: Այդ մասին «collider.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ֆիլմը կներկայացնի Կեսարի երիտասարդ տարիները: Սերիալի առաջին դրվագի սցենարն արդեն պատրաստ է, բայց չի հաղորդվում, թե որ հեռուստալիքով է այն ցուցադրվելու:
Անգլիական «The Guardian» պարբերականը նշում է, որ սցենարիստ Հերսթն, ուղղակի, հիացած է հին Հռոմի մասին Սքորցեզեի գիտելիքներով: Ֆիլմի խորհրդատու Ջասթին Փոլլարդի հետ շփվելիս անվանի ռեժիսորը նույնիսկ խոսել է լատիներեն, քննարկել հին հռոմեացի բանաստեղծների ստեղծագործությունները:
Կեսարի մասի սերիալի նկարահանումները չեն խանգարել, որ Սքորցեզեն բեմադրի քրեական մի դրամա «Իռլանդացին» վերնագրով: Բացի այդ նա աշխատում է առայժմ անուն չունեցող մի նախագծի վրա, որտեղ գլխավոր դերում հանդես պիտի գա հոլլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունը:
Ավելացնենք, որ Կեսարի մասին սերիալի նկարահանումները ռեժիսորը կսկսի 2019թ.-ից ոչ շուտ:
Այս թեմայով այլ հղումներ-1