Դավիթ Մուրադյանը ընտրվեց ռեկտոր06.02.2014
Այսօր մրցութային կարգով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր ընտրվեց այդ ինստիտուտում երկար տարիներ դասավանդող, գրականության, կինոարվեստի և թատերագիտության զարգացման մեջ զգալի ավանդ ներդրած Դավիթ Մուրադյանը, ով մինչ ընտրությունների անցկացումը բուհի ղեկավարի պաշտոնակատարն էր:
«Ես դասավանդում եմ այստեղ: Այնպես որ իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել: Պարզապես այդ տան պատասխանատուն եմ ու կփորձեմ լինել այդ պատասխանատվությանն արժանի», - ասաց արդեն ինստիտուտի ռեկտորի պաշտոնը լիիրավ ստանձնած Մուրադյանը:
Ավելացնենք, որ Դավիթ Մուրադյանը ռեկտորի թափուր մնացած պաշտոնի միակ թեկնածուն էր: