Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչչի ձեռքի մի նոր աշխատանք12.14.2016
Ֆրանսիական հայտնի «Tajan» աճուրդի տունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի կողմից արված մի մատիտանկար: Վերջին 15 տարիների ընթացքում սա համարվում է ամենախոշոր և մասշտաբային հայտնագործությունը վերածննդի վարպետի աշխատանքների հետազոտության բնագավառում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tajan.com»-ին:
Նկարը պատկերում է ծառի բնին կապված սուրբ Սեբաստիանին: Մատիտանկարը պահպանվելիս է եղել ֆրանսիացի մի մի թոշակառուի ընտանեկան հավաքածոյում:
Փորձագիտական քննությունները հաստատել են, որ 19,3 х 13 սմ չափսեր ունեցող մատիտանկարն իրոք վերածննդի հանճարեղ նկարիչ Լեոնարդո դա Վինչչի ձեռքի աշխատանքն է և վերագրվում է նրա ստեղծագործության միլանյան շրջանին՝ 1482-1485թթ.-երին:
Այն աճուրդի տունը գնահատել է 15 մլն եվրո: