Թատրոնի գլխավոր տնօրենը չի հրաժարվում Դոմինգոյի հետ համագործակցությունից09.03.2020
Ռուսաստանի Մեծ թատրոնը չի հրաժարվում Պլասիդո Դոմինգոյի հետ համագործակցությունից: Այդ մասին «Ռոսսիա 24» հեռուստալիքին տված իր հարցազրույցում տեղեկացրել է այդ թատրոնի գլխովոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Նման հայտարարության պատճառ է հանդիսացել հայտնի երգչի շուրջ մեծ աղմուկը , որը 2019թ.-ին բարձրացրել էին 9 կինայք՝ Դոմինգոյին մեղադրելով իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Նրանք հայտարարել էին, որ 30 տարվա ընթացքում երգիչը վատ վարքագիծ է դրսևորել հանդերձարաններում, հետապնդել է իրենց և փորձել համբուրել:
Ավելի ուշ ևս 11 կին հանդես եկան նույնանման հայտարարությամբ: Դոմինգոն այդ ամենը ժխտում էր, սակայն դա նրան չօգնեց, որպեսզի կարողանա պահպանել իր շահավետ աշխատանքները, ելույթների և համագործակցության պայմանագրերը մի շարք նշանավոր թատրոններում:
Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը, որը պատրաստ է շարունակել համագործակցությունը նշանավոր տենորի հետ, նշել է, որ «այդպիսի դեպքերը պետք է ապացուցվեն դատարանում ոչ 30 տարի հետո, այլ այն ժամանակ, երբ դրանք պատահել են: Նա ընդգծել է, որ Դոմինգոն ոչ միայն մեծ երգիչ է, այլև մեծ երաժիշտ, խոշոր երաժշտական գործիչ»:
«Եթե Մեծ թատրոնն այսօր ունի նման մեծ երաժշտի հետ համագործակցության հնարավորություն և հաճույք կպատճառի ոչ միայն հանդիսատեսին, այլև հաղորդակցման արդյունքում նաև մեզ, ապա մենք դրանից երբեք չենք հրաժարվի»,- նշել է Ուրինը:
Պլասիդո Դոմինգոն իր կեսդարյա արտիստական գործունեության ընթացքում աշխարհի ամենատարբեր բեմերում կատարել է 150-ից ավելի օպերային դերերգեր: Այդպիսի ցուցանիշի դեռ ոչ մեկը իր գործունեության ընթացքում չի կարողացել հասնել: Նա որպես երգիչ բեմ է բարձրացել 4 հազար անգամ: Նրա երգացանկը կազմված է իտալական, ֆրանսիական, գերմանական, իսպանական, անգլիական և ռուսական երգերից ու օպերային արիաներից:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1