Մրցանակի թեկնածուների մեջ մեծ թիվ են կազմում կանայք05.13.2014
Այսօր Մոսկվայում հրապարակվել է 25-րդ «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոնի ծրագիրը, որը հունիսի 1-8-ը կկայանա Սոչիում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Կինոստուգատեսի նախագահ Ալեքսանդր Ռադնյանսկին տեղեկացրել է, որ հիմնական մրցույթում ընդգրկված են 14 ֆիլմեր: Նա նաև ասել է, որ մրցանակի թեկնածուների մեջ մեծ թիվ են կազմում կանայք:
«Հավանաբար կանայք ասելիք ունեն, դա համաշխարհային կինեմատոգրաֆիայում ընդհանուր միտում է»,- իր հերթին նշել է փառատոնի տնօրեն Սիտորա Ալիևան:
Արդեն հայտնի է դարձել, որ առաջին օրն իսկ մեկ մրցանակ կհանձվի ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին «Գեղարվեստական լեզվի և համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման վրա ազդեցություն թողնելու և անզիջում քաղաքացիական դիրքորոշման համար»:
«Կինոտավր»-ում կլինի նաև կարճամետրաժ կինոյի ծրագիր, մրցույթից դուրս բաժին, կլոր սեղաններ, հետհայաց ցուցադրություններ, գործնական հանդիպումներ: