Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընտանիքն ինքնին գոյություն չունի

12.25.2013

Նյու-Յորքում բնակվող լուսանկարչուհի Ջեյմի Դայմոնդը ընտանեկան լուսանկարներ է անում: Թվում է այստեղ ոչինչ անսովոր չկա: Ընտանիքը հավաքվում է ինչ-որ մի հատուկ տոնակատարության, հրավիրում է լուսանկարչին, որպեսզի նա հավերժացնի այդ հաճելի պահերը: Դայմոնդի բեմադրած լուսանկարներում հենց այդ էլ պատկերված է՝ տարբեր տարիքի ուրախ մարդիկ, մեծ ընտանիքի անդամներ, որոնք միասին նկարվելու համար դասավորվել են օբյեկտիվի առջև:Այդ մասին հաղորդում է «kulturologia.ru»-ն:

Եթե այդ լուսանկարները դիտողը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում, ապա նա դժվար թե կասկածի, թե ո՞րն է այս լուսանկարների յուրահատկությունը: Նա կսկսի նմանություններ փնտրել լուսանկարված մարդկանց միջև կամ ենթագիտակցորեն ինչ-որ ընտանեկան պատմություններ հորինել: Այնինչ, այդ մարդիկ որևէ հարազատական կապ չունեն միմյանց հետ: Իսկ լուսանկարներների պատկերներն էլ լուսանկարչի հորինած «Constructed Family Portraits» (հորինված ընտանեկան դիմանկարներ) նախագծի արդյունքներ են:

Դայմոնդը լուսանկարներում պատկերված բոլոր մարդկանց հանդիպել է կամ փողոցում կամ հատուկ տեղեկությունների բազայում, ովքեր համաձայնել են մասնակցել նրա նախագծին՝ որպես մտացածին ընտանիքի անդամներ: Իսկ, որպես «ընտանեկան» միջոցառման հյուրասենյակի միջավայր լուսանկարչուհին վարձակալել է հյուրանոցային համար:

Նախագծի հեղինակի կարծիքով առաջարկվող իրավիճակում մարդիկ իրենց պետք է դրսևորեն որպես միասնական օրգանիզմի մաս, որպես կոլեկտիվ ընդհանրություն: Նրանք պետք է ցույց տան հորինված իրավիճակին բնորոշ նույնականություն, այնպիսի մի վիճակ, երբ միմյանց անծանոթ մարդիկ պետք է արտահայտեն բնական ընտանեկան կապեր:

«Նրանք ենթագիտակցորեն ենթարկվում են ժանրի օրենքներին: Այն դերը, որ նրանք կատարում են խմբում, կարծես նրանց վրա գրանցում է մի նոր անհատականության»,- ասում է Ջեյմի Դայմոնդը: Արտաքին անհոգության և անբռնազբոս ժպիտների տակ դժվար է նկատել, թե իրականում ի՞նչ են զգում նախագծի մասնակիցները:

Սակայն լուսանկաչուհին ավելի հեռուն է գնում: Նրա համար կարևոր է ոչ միայն հորինել ընտանիք՝ լուսանկարների միջոցով:

«Ընտանիքի» անդամների բեմականացված «ճիշտ դիրքերը» և միմյանց նկատմամբ զգուշավոր հեռավորություններ պահպանելու միտումը հստակ ցուցադրում են նրանց օտարվածությունը միմյանցից, որը սակայն հաճախ նկատելի է նաև միմյաց հետ օտարացած շատ հարազատների շրջանում: Այս ձևով լուսանկարչուհին հարցականի տակ է դնում հասարակության միջուկ հանդիսացող ընտանիքի կառուցվածքը և կայունությունը, իսկ դիմանկարի ժանրում նրան հուզում է խաղարկային կողմը՝ ընտանիքը գոյություն ունի ոչ թե ինքնին, այլ այն անցնում է հասարակական գիտակցության զտիչի միջով՝ ցուցադրելով այն ինչը «պետք է հենց այդպես էլ լինի»:
    Դիտվել է 956 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ