Թատրոնների աշխատակիցները զորակոչից չեն ազատվում09.26.2022
Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի համապատկերում Ռուսաստանում իրականացվող մասնակի զորահավաքի շրջանակներում զինված ուժեր են զորակոչվել նաև Կոմսոմոլսկ Ամուրի վրա քաղաքի Դրամատիկական թատրոնի աշխատողները։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
«Այսօր մեր լավագույներից երեք լավագույնները մեկնեցին զինվորական ծառայության»,֊ տեղեկությունը հրապարակել է թատրոնի կայքը։
Նշենք, որ զորակոչվածները դերասան Իվան Բեկբաևը, ձայնային ռեժիսոր Կիրիլ Անտոնովը և թատրոնի գլխավոր ինժեներ Վասիլի Դյաչկովն են, որոնց թատրոնում աշխատանքը դեռ շարունակող գործընկերները ցանկացել են ողջ ու առողջ վերադարձ։
Ասենք, որ սեպտեմբերի 23֊ին Ռուսաստանում հայտնել են թե որ քաղաքացիներն են ազատվում զորակոչից։ Մշակույթի ոլորտը, մասնավորապես թատրոնները, այդ ցանկում ընդգրկված չեն։