Կոբզոնը Լատվիայից պահանջել է բարոյական և նյութական վնասի փոխհատուցում09.16.2014
ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իոսիֆ Կոբզոնը դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Լատվիայի կառավարության: Նա լատվիական իշխանություններից պահանջում է այդ երկիր մուտք գործելու արգելքի պատճառով իր կրած վնասների փոխհատուցում: Այդ մասին «gazeta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կաբզոնը հայտարարել է, որ ինքը վճարել է դատական արարողության համար հասանելիք վճարը և պահանջում է իրեն հասցված բարոյական և նյութական վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին, Լատվիայում անցկացվող «Նոր ալիք» երգի փառատոնի նախօրեին, Լատվիայի արտաքին գործերի նախարարության որոշմամբ ռուսաստանցի երեք երգիչներ՝ Օլեգ Գազմանովն, Իոսիվ Կոբզոնը և Վալերիան ընդգրկվել են այն «սև ցուցակում», որոնցում ընդգրկված անձանց մուտքը Լատվիա արգելվել է: Լատվիական իշխանությունների այդ քայլը թելադրված է այն պատճառով, որ երեք ռուս արտիստները հավանություն են տվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու փաստին:
Կոբզոնը հայտարարել է, որ ինքը հյուրանոցի համար վճարել է 11,5 հազար եվրո՝ Յուրմալայում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար, սակայն հյուրանոցն իրեն այդ դրամը չի վերադարձնում: Նա փորձել է հյուրանոցի ներկայացուցիչներին բացատրել, որ դա եղել է ֆորս-մաժոր և այդ ամենը իրենից կախված չի եղել: «Նրանք ասում են. «Այդ ամենը մեզնից նույնպես կախված չի, ով դա արել է՝ Լատվիայի կառավարությունը, Դուք էլ Ձեր պահանջները նրան ներկայացրեք: Ահա ես էլ ներկայացնում եմ»,-բացատրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: