Սոչիից հեռու Օլիմպիական խաղերին նվիրված միակ մշակութային միջոցառումը02.10.2014
Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում կազմակերպված միակ միջոցառումը, որը տեղի է ունենում Սոչի քաղաքի սահմաններից դուրս վերաբերում է օլիմպիադայի մշակութային ծրագրերին և անցկացվում է Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Ռուսաստանի մայրաքաղաքի ընդարձակ ցուցսրահներից մեկում՝ «Մանեժում» բացվել է «Հաղթանակների սեզոն» ցուցահանդեսը, որը ներկայացնում է սպորտի պատմությունը և ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման պատմությունը:
Ցուցահանդեսը նպատակ է հետապնդում այցելուներին ներկայացնել օլիմպիական խաղերի փիլիսոփայությունը և իմաստը, ինչպես նաև ծանոթացնել ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրի բարոն Պիեռ դ Կուբերտենի մարդասիրական սկզբունքներին:
Ցուցահանդեսի հիմնական խնդիրն այն է, որպեսզի ցույց տրվի սպորտի և մշակույթի միասնականացումը օլիմպիական խորհրդանիշի յուրաքանչյուր օղակի գույնի և էներգիայի միջոցով: Այդ օղակներից յուրաքանչյուրը ներկայացնում է թեմատիկ ուղղվածություն ունեցող մի ընդարձակ ցուցատաղավար:
Ըստ Պիեռ դ Կուբերտենի մտահղացման օղակները խորհրդանշում են 5 մայրցամաքները, իսկ փիլիսոփա Կարլ Յունգը դրանք նույնականացնում էր 5 բնական էներգիայի տարերքների հետ:
Դեղին օղակը փայտի տարերքն է: Այն շարժման գաղափարն է և այնտեղ ներկայացված է դահուկների բազմազան տեսակնի:
Երկնագույն օղակը խորհրդանշում է լիդերություն: Այստեղ ցուցադրված են հաղթողների հավաքածոներ:
Կարմիր և կանաչ օղակներում այցելուների ուշադրությանն են ներկայացված 20-րդ դարի սկզբի սահնակների բազմազան տեսականի, սպորտսմենների հանդերձանք, օլիմպիական թեմաներով արվեստի գործեր:
Օլիմպիական շղթան եզրափակում է սև օղակը՝ նպատակի և հստակության խորհրդանիշը, որը ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների նաև խորհրդանշում է բեաթլոն մարզաձևը: