Հայկական լավաշից անմիջապես հետո՝ ուզբեկական ասքիյա11.29.2014
2014թ.-ի նոյեմբերի 26-ին հայկական լավաշը իր պատրաստմամբ,նշանակությամբ և մշակութային դրսևորմամբ մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում ընդգրկելուց հետո, UNESCO-ն այդ նույն ցուցակում է ընդգրկել նաև ուզբեկական սուր խոսքի արվեստը՝ ասքիյան: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ասքիյան ժողովրդական բանահյուսության արվեստ է, որը արտահայտվում է երկու կամ ավելի սրախոս մասնակիցների միջև հանձնարարված թեմայով անցկացվող երկխոսություն-մրցույթի ձևով: Մասնակիցները գլխավորապես տղամարդիկ են, ովքեր պետք է կատարելապես տիրապետեն ուզբեկերենին, կարողանան իմպրովիզներ անել, արագ և ինքնատիպ մտածեն ու պատասխանեն՝ մեծ տպավորություն թողնելու համար օգտագործելով հումորը և կատակները: Չնայած կատակային ձևին, ասքիյան անգնահատելի դեր է խաղում բնակչությանը հասարակական միտումների և իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնելու հարցում՝ ակնդետ հետևելով ամենօրյա կյանքին և հրավիրելով ուշադրություն կարևոր հարցերի և դրանց պարզաբանումների վրա:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ նստաշրջանում, որն ավարտվեց ուրբաթ օրը, UNESCO-ն մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում է ընդգրկել ևս 34 անվանում, այդ թվում նաև հայկական լավաշը: Այսպիսով, նոր անունների հետ միասին այդ ցուցակում արդեն, ընդհանուր առմամբ, ընդգրկված է այդպիսի գնահատականի արժանացած 314 անվանում: