Հայտնի քանդակագործի ընտանիքը բացել է իր ստեղծած տիկնիկների ցուցահանդեսը01.08.2016
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի ժամանակակից արվեստի պատկերասրահում քանդակագործ Դաշի Նամդակովը բացել է իր մեծ ընտանիքի անդամների կողմից պատրաստված տիկնիկների ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Եթե իմ բրոնզը բավականին հայտնի է դարձել (այն շրջում է աշխարհում), ապա տիկնիկներն այսօր դեռ պրեմիերա են»,- խոստովանել է քանդակագործը:
Ընտանիքում միայն ինքը՝ Դաշի Նամդակովը և նրա քույրը՝ Դաժիման ունեն գեղարվեստի մասնագետի որակավորում, մյուսները հեռու են արվեստից, թեև տիկնիկները ընտանեկան ստեղծագործություններ են: Դրանց էսքիզները ստեղծում է Դաշիի հայրը, սանրվածքները՝ մայրը, եղբայրները հավաքում են համապատասխան կառուցվածքները, իսկ քույրերը՝ հագուստները:
Տիկնիկները պատրաստված են բուրիաթական էպոսի և բուդդայական ասքերի մոտիվներով: Իսկ ցուցահանդեսում ներկայացված կերպարներից մեկի՝ աղջիկ-կարապի համար հատուկ հավաքվել է գլխադիր, որը հիշեցնում է հնագույն ժամանակներում Ալթայը և Տուվան բնակեցրած քոչվորներին:
Նամդակովները Իրկուտսկի ցուցահանդեսում ներկայացրել են իրենց պատրաստած 11 տիկնիկների: