«Բուքերյան» մրցանակակն առաջին անգամ նվաճել է հինդի լեզվով գրող Հիտանջալի Շրին05.27.2022
Բրիտանական հեղինակավոր «Բուքերյան» գրական միջազգային մրցանակի 2022թ․֊ի հաղթողը դարձել է հնդիկ գրող Հիտանջալի Շրին (ծնվ. 1957Թ․) իր «Ավազաբլուրի շիրիմը» («Tomb of Sand») վեպով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։
Գիրքն 80֊ամյա կնոջ մասին է, որը խոր ընկճախտի մեջ է հայտնվում ամուսնու մահից հետո։ Նա ընդհարվում է իրեն չհասկացող դստեր հետ, ուղևորվում է Պակիստան, որտեղ ընկնում է հայրենիքի այդ հատվածի բաժանման մասին խոհերի մեջ և, ի վերջո, գտնում երջանիկ և ուրախ կյանքի նոր աղբյուրներ։
Սա հինդիից թարգմանված առաջին գիրքն է, որ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։ Այն անգլերեն է թարգմանել ամերիկացի նկարիչ, գրող և թարգմանիչ Դեյզի Ռոքվելը։
Ասենք, որ մրցաբաբաշխության կարճ ցուցակում ընդգրկված են եղել 6 ստեղծագործություններ, որոնք անգլերեն են թարգմանվել իսպաներենից, կորեերենից, նորվեգերենից, լեհերենից, հինդիից և ճապոներենից։
Ի դեպ, կարճ ցուցակում ընդգրկված գրողներից մեկը՝ լեհ գրող Օլգա Տոկարչուկը, որը ներկայացրել էր «Հակոբի գիրքը» վեպը, 2018թ․֊ին արժանացել է Բուքերյան մրցանակի՝ իր «Վազորդը» վեպի համար, իսկ մեկ տարի անց նրան շնորհվել է գրականության գծով Նոբելյան մրցանակ՝։
Ժյուրիի կարծիքով այս տարվա մրցույթի կարճ ցուցակը շատ ուժեղ էր և իրենք լավագույնին ընտրել են մյուսներից «աստճանաբար և ափսոսանքով» բաժանվելով։ Ի վերջո, «Ավազաբլուրի շիրիմը» նրանց գրավել է «հզորությամբ, զգացմունքայնությամբ և խաղացկունությամբ»։
«Սա Հնդկաստանի և նրա բաժանման մասին փայլուն վեպ է, որտեղ պատանեկությունը և հասունությունը, տղամարդիկ և կանայք, ընտանիքը և ազգը սերտ միահյուսվում են գերող կենսունակությամբ և անսպառ ցավակցությամբ բազմազան ամբողջի մեջ»,֊ նշել է ժյուրի նախագահ, իռլանդացի գրող Ֆրենկ Ուայնը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1