Հայտնի թատրոնը հավանական է, որ դատական կարգով փակեն 05.08.2023
Սանկտ֊Պետերբուրգում դատարանի որոշմամբ հավանական է, որ փակվի լեգենդար ռեժիսոր Լև Դոդինի գլխավորած Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնը։ Այդ մասին « teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Դատական նիստը նախատեսված է մայիսի 11֊ին։
Թատրոնում մայիսի 5֊ին «հյուրընկալվել» են դատախազության , «Ռոսպոտրեբնադզոր» և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և թերություններ բացահայտել հակահրդեհային անվտանգության և սանիտարական֊ հակավարակային մասերով։
«Դատարանը կարող է դադարեցնել թատրոնի գործունեությունը մինչև 90 օր ժամկետով՝ թերությունները վերացնելու համար»,֊ Telegram-ալիքում հայտարարել է Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Բորիս Վիշնևսկին և ավելացրել․ «Ամեն ինչ սովորականի պես է, երբ պետք է հարձակվել անցանկալիների վրա»։ Պատգամավորը նշել է, որ չի հավատում, որ այս երևույթը պատահականորեն է համընկել է ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի նկատմամբ դատական գործ հարուցելու հետ։
Հիշեցնենք, որ Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնը ստիպված է եղել չեղյալ համարել դերասան Դանիլ Կոզլովսկու մասնակցությամբ «Սեր և խարդավանք» և «Համլետ» բեմադրությունների ցուցադրությունը։ Նման իրավիճակն առաջացել է այն բանից հետո, երբ հասարակական գործիչ Վիտալի Բորոդինի պահանջով Գլխավոր դատախազությունը վարույթ է հարուցել դերասանի նկատմամբ՝ ռուսական բանակին վարկաբեկելու մեղադրանքով։