«Կղզին» շարունակվում է Օբուդա կղզում08.15.2023
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Դանուբ գետի վրա գտնվող Օբուդա կղզում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն երաժշտական Sziget (հունգարերենից թարգմանաբար՝ Կղզի֊խմբ) փառատոնը։ Այն այս տարի հոբելյանական է։ Միջոցառումը նշում է իր 30 ամյակը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Փառատոնի մասնակիցների տրամադրության տակ գտնվող 50 բեմահարթակներում 6 օրերի ընթացքում կանցկացվի ավելի քան 1000 համերգ, հայտարարել են կազմակերպիչները։
Ելույթ ունեցողների անվանացանկում բազմաթիվ են փոփ և ռոք հայտնի անունները՝ Բիլլի Այլիշ, Դեյվիդ Գեթթա, «Florence and The Machine», Imagine Dragons․․․
Փառատոնի յուրաքանչյուր օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հանդիսատեսների թիվը կկազմի ավելի քան 90 հազար մարդ։