700 մարդ 2 օրում աշխարհի համար կընթերցեն Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը10.03.2014
Ռուսաստանի պետական գրադարանում, որը գտնվում է Մոսկվա քաղաքի «Պաշկովի տուն» անունով պատմամշակութային նշանակություն ունեցոզ շենքում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին ժամը 12;00-ին մեկնարկել է միջազգային օն-լայն ընթերցանության մարաթոն, որը կրում է «Կարենինա: Կենդանի հրատարակություն» խորագիրը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Համացանցային ընթերցանության մարաթոնը, որը կտևի 2 օր, նախատեսված էր, որ կսկսի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տոբակովը, սակայն 79-ամյա նշանավոր թատերական գործչի արյան ճնշման բարձրացման և հոսպիտալացման պատճառով կենդանի գրքի առաջին տողերը համացանցում սփռել է դերասան Սերգեյ Գարմաշը:
Ընդհանուր առմամաբ այս յուրահատուկ համաշխարհային ընթերցանությանը կմասնակցի տարբեր երկրներ ներկայացնող 700 մարդ: Այն կտևի 36 ժամ:
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի ընթերցանությունը կհեռարձակվի YouTube հոսթինգում իսկ որոշ ժամանակ անց այն կզետեղվի այս նախագծի կայք էջում: