Դեդեկտիվ էքսկուրսիա Շեքսպիրի հետքերով12.07.2016
Սանկտ-Պետերբուրգում, Ֆոնտանկա գետի ափին գտնվող Դերժավինի 118 հասցեում գտնվող տուն-կալվածքում դեկտեմբերի 15-ին կբացվի «Շեքսպիր: Գաղտնիք: 400» ցուցահանդեսը, որտեղ այցլուները հնարավորություն կունենան ծանոթանալ անգլիացի մեծ դրամատուրգի կյանքի անհայտ կողմերը ներկայացնող բազմաթիվ հետաքրքրաշարժ և նոր նյութերի հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:
Մինչև այսօր էլ մասնագիտական շրջանակների մեջ շարունակվում են այն վիճաբանությունները, որ լեգենդար պիեսները («Համլետ», «Օթելլո», «Լիր արքա» և այլն) մեկ հեղինակի գործեր չեն: Դրան զուգահեռ դրամատուրգի կյանքի մասին ի հայտ են գալիս մինչ այժմ անհայտ բազմաթիվ նոր հանգամանքներ:
Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան այդպիսի նյութերի, կլինեն իտալական Վերոնա քաղաքում, կմասնակցեն դեդեկտիվ էքսկուրսիայի, որը իր հավաստիությամբ միանգամայն նոր լույս կսփռի մեծ դրամատուրգի կենսագրության և նկարագրի վրա:
Ասենք, որ ցուցահանդեսի նախապատրաստությանը մասնակցել են նկարիչներ, թատերական բեմադրիչներ, դիզայներներ և Բախրուշինի անվան թատերոնի մասնագիտացված թանգարանի մասնագտներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 15-ը: